ԱՄՆ հիվանդանոցում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Առնվազն երեք մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս հիվանդանոցի շենքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, կրակողը մահացել է, հաղորդում է ոստիկանությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ չորս մարդ, այդ թվում՝ հրաձիգը, մահացել է Սուրբ Ֆրանցիսկոս հիվանդանոցի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով», - ասվում է տեղի իրավապահների թվիթերյան էջում։ Զոհերի թվի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
Ինչպես նշել է քաղաքի փոխոստիկանապետ Էրիկ Դալգլիշը` «մենք դեռ չենք պարզել կրակողի ինքնությունը։ Սա 35-ից 40 տարեկան սևամորթ տղամարդ է։ Նրա մոտ եղել է հրացան և ատրճանակ»,- ասաց նա դեպքի վայրի մոտ կազմակերպված ասուլիսում։
Ըստ KJRH հեռուստաալիքի , միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, մի քանի մարդ վիրավորվել է, կրակողը վնասազերծվել է: Տուժածների վիճակի ծանրության և միջադեպի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Կարծիքներ