Ըմբշամարտի ԱԱ․ Անդրեասյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ․ Անդրեասյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ (70 կգ) Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի մրցակցին (0-7):

Մեկնարկային գոտեմարտում Արմանը 4-1 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցչին, իսկ 1/8-ում՝ մակեդոնացի մրցակցին (5-2)։

1/4 եզրափակիչում Արմանի մրցակիցը ճապոնացի Աոյագին էր, որին մեր մարզիկը ևս հաղթեց՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում