Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա զոհ

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա զոհ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Մերսեդես բենց E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով մոտեցվել է շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում