ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կմեկնի Կահիրե՝ Գազայի հարցով «համաձայնության հասնելու»
 
            Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ իսրայելական կողմի հետ բանակցություններն ավարտելու մտադրությամբ։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
«ՀԱՄԱՍ»-ը ուսումնասիրել է ստացված հրադադարի առաջարկը, դրական է արձագանքել դրան և մեկնում է Կահիրե՝ համաձայնության հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ