Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը «Բարսա»-ն է
Երևանի Կարենի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում միմյանց դեմ մրցեցին «Բարսա»-ն և «Սպորտինգ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սպորտինգ»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Թոմաս Պակոն: «Բարսա»-ին հաջողվեց ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Գոլերը խփեցին Տուրեն ու Ադոլֆոն: Խաղակեսի վերջնամասում «Սպորտինգ»-ը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Զիկին ու Նևեսը: Բայց «Բարսա»-ին հաջողվեց հետ բերել կորցրածը մինչև ընդմիջում: Աչքի ընկավ Կատելան:
Երկրորդ կեսի մեկնարկում «Բարսա»-ի 4-րդ գոլը խփեց Կատելան: «Սպորտինգ»-ի 4-րդ գնդակն էլ հեղինակեց Կատելան: «Բարսա»-ի հաղթական գոլը խփեց Ռոդրիգեսը:
«Բարսա»-«Սպորտինգ»` 5:4:
Երրորդ տեղի հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, ժամը`17:00-ին, իսկ եզրափակիչը՝ նույն օրը, ժամը՝20:00:
Կարծիքներ