Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ։

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում նաև ասված է․

«Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից ցած նետվելու իր մտադրության վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացվել է 2022թ. օգոստրսի 18-ին՝ ժամը 07:30-ին:

Անմիջապես դեպքերի վայրեր են մեկնել քննչական-օպերատիվ խմբերը. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի Աղբյուրակի փողոցում գտնվող տան զննությամբ հայտնաբերվել է 71-ամյա կնոջ դին՝  դանակի բազմաթիվ հարվածներով, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ Նոր Հաճնի կամրջի տակ՝ 73-ամյա տղամարդու դին: 

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Որոշում է կայացվել՝ վերոհիշյալ քրեական վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում