Հոլանդացի լուսանկարիչը հրապարակել է Մոսուլի լուսանկարները՝ ցույց տալով ԻՊ ահաբեկիչների ավերածությունները (լուսանկարներ)
Իրաքի Մոսուլ քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրումից հետո հոլանդացի լուսանկարիչ Թիջս Բրոքքեմփն այցելել է քաղաք ու լուսանկարել այն։
Այս մասին գրել է բրիտանական Daily Mail պարբերականը և նշել, որ լուսանկարիչն առաջին անգամ իր աշխատանքը կատարել է այն ժամանակ, երբ քաղաքում իրավիճակն այնքան էլ ապահով չի եղել։
«Ես լուսանկարչական շրջագայության էի Իրաքյան Քուրդիստանում և նախատեսում էի երկու օր անցկացնել Մոսուլում: Այնուամենայնիվ, ինձ չհաջողվեց ձեռք բերել իրաքյան վիզա, որը ձեզ հարկավոր է Քուրդիստանի տարածաշրջանից դուրս, և որը շատ դժվար է ձեռք բերել: Սահմանն անցնելու առաջին փորձը ձախողվեց: Երկրորդ փորձի ժամանակ մեկ այլ սահմանային անցակետում մենք կարողացանք անցնել այն», – նշել է լուսանկարիչը։
Լուսանկարիչը նշել է, որ շատ ծանր է գիտակցումն առ այն, որ կանգնած ես դաժան պատերազմի հետևանքով առաջացած փլատակների վրա:
Առաջին այցելությունից հետո, որը տեղի էր ունեցել 2017 թվականին, լուսանկարիչը Մոսուլ է վերադարձել 2019-ին և բացահայտել, որ քաղաքում կյանքը սկսել է զարգանալ։
Կարծիքներ