Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակում
Վենետիկը չի ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այն օբյեկտների ցանկում, որոնք վտանգի տակ են: Իտալական իշխանություններին հաջողվել է խուսափել դրանից՝ արգելելով խոշոր նավերի անցումը քաղաքի պատմական կենտրոնով, մասնավորապես` Ջուդեկկա ջրանցքով և Սուրբ Մարկոսի հրապարակով՝ գրում է euronews-ը:
Տարիներ շարունակ կազմակերպությունը պահանջել է ձեռնարկել այս միջոցառումը, որպեսզի տեղական էկոհամակարգը չխախտվի:
Օգոստոսի 1-ից զբոսաշրջային նավերը կուղղորդվեն ծովածոցի տարածքում տեղակայված արդյունաբերական նավահանգիստ:
Կարծիքներ