Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 5-ին, ժամը 13:55-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փակվել է հարևան տան ճանապարհը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 5 քմ)՝ մասամբ փակելով ճանապարհը դեպի հարևան տներ։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կարծիքներ