Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան
«Կներեք, քայլարշավը Կիրանցից Դիլիջան ճանապարհը կես օրում ո՞նց անցավ։ Դա 60 կմ է և ինչ որ բան ինձ հուշում է, որ սա ոչ այնքան քայլ, որքան ավտո արշավ է»։
Այս մասին՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Բայց դա մի կողմ։ Ինձ կասեք, ամենայն հարգանքով իրենց հասցեին, էտ մարդկանց ուզածն ի՞նչ է։ Ուզում են գան իշխանության և Ադրբեջանին պատերազմ հայտարարե՞ն կամ տան բոլոր հիմքերը, որ Ադրբեջանը աշխարհին համոզի, որ կարա մեր դեմ լեգիտիմ պատերա՞զմ սկսի։
Հետո՞։ Մի քանի անգամ ջախջաղված ու առանց տեխնիկա մնացած բանակով մտադիր են ադրբեջանցիքին որտե՞ղ կանգնացնել։ Հասնելու են Բաքու թե՞յ խմեն, թե, ավելի հավանական է, Իջևանի ու մի հազար զինվորի կորստից հետո ընկնելու են ռուսների ոտքերը, որ փրկեն»:
Կարծիքներ