Խոսքերս, ասելիքս խեղդվում է կոկորդումս. Նազենի Հովհաննիսյան

Խոսքերս, ասելիքս խեղդվում է կոկորդումս. Նազենի Հովհաննիսյան

Հազար անգամ գրեցի- ջնջեցի... խոսքերս, ասելիքս խեղդվում է կոկորդումս: Մարդ չգիտի` ինչ ասի, ոնց ասի, ոնց ապրի...( Արդեն երկրորդ լուսաբացն է կարդում ենք կոչեր, էստեղ-էնտեղից եկող տարբեր լուրեր, հաճախ կցկտուր, երբեմն ամբողջական, գրում ենք` ով ինչ տարածի, ով ինչպես իրեն պահի այս դժվարին իրավիճակում, էլի զրոյից սովորում ենք ԻՆՉՊԵՍ դիմակայել ապատեղեկատվության հոսքին...ամեն ոք փորձում է իր ձևով օգտակար լինել, ԲԱՅՑ մեր լույս երեխեքը էլ չկան:

Ու էլի զոհվում է իմ, քո, նրա եղբայրը, ընկերը, հայրը, ապագա ամուսինը կամ որդին, զոհվում են իրականում: Որովհետև մենք այդպես էլ չհավատացինք, որ ագրեսսոր թշնամին չունի սկզբունք, որ նրա «խավիարային դիվանագիտության» հիմքում սպանելն է միայն ու խլելը, խաբելը, առնելը, մեծ գումարներով համաշխարհային «բերաններն» առնելն է, որոնք հիմա լուռ են` լվացած ուղեղներով ու փողով դրոշմած բերաններով, միջազգային կառույցներն ու ամբողջ ` իրենց հումանիստական համարող «կառուցողական» սուտ հկ- ները, տխմար ֆինանսավորումներով տարբեր «կազմակերպությունները» և չգիտեմինչերը: 1915- ին էլ աշխարհը լուռ էր... ու անընդհատ ու միշտ «ԱՇԽԱՐՀԸ» կլռի((( որովհետև ճշմարտությունը ոչ ոքի էլ պետք չէ: Իրենց «ճշմարտությունը» աշխարահաքաղաքական խաղերն են ու քարտեզի նոր վերաձևումը... Կամ լուռ են կամ էլ շատ կազմակերպված ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ է համաշխարհային մամուլով, նախապես գրված սցենարով ու հատուկ մամլո-հաղորդագրություններով: «Դիվանագիտությու՞ն»: Չէ, չենք լաել...տարածաշրջանում մշտական ագրեսսիայի էսկալացնող Ադրբեջան,նախապես պլանավորած մասշտաբային սպանություններով ու խաղաղ բնակչության նկատմամբ աննկարագրելի դաժանությամբ: Սա է մերկ իրականությունը:

Բայց էս լույս-երեխեքի մահը չեն մարսելու: Մեր կանգուն Խաչը վկա:

Ու էն, որ գիշերվա հազարին նույնիսկ երեկվանից երկու կանգառը մեկ հավաքման կետերում ՀԵՐԹԵՐ ԷԻՆ, ու, որ 13-15 տարեկան երեխեքն էին բողոքում ծնողներին, որ չեն թողնում իրենց գնալ, էն, որ իմ` օրեր առաջ զորացրված ուսանողներն էին պատրաստվում, որ հետ գնան, էն, որ առանց ծպտուն հանելու որոշ էվակուացած երեխեքի էստեղ տեղավորում են մարդիկ` իրենց տներում, իրենց ծոցի մեջ... Այ ԴԱ Է ՀԵՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ու թող կանխիկով գնեն ամբողջ մոլորակը, միևնույն է...

Հայաստան աշխարհն անպարտելի է. մերը Սիրո, բազկի ու կամքի ուժի, անսահման սիրող ու ազնիվ Սրտի, Հայրենիքի ու Երկնքում կախված Խաչի մեջ է:

.... Միայն մեր ապրելով ու զարգանալով կարող ենք իրապես շնորհակալ լինել, ուժեղանալով ու անցյալի սխալներից ԴԱՍ քաղելով վերջապես...

Լույսի մեջ մնաք ԼՈՒՅՍ երեխեք ջան

Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.

Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.

Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.

Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.

Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.

Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.

Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.

Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.

Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.

Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.

Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.

Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.

Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.

Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.

Սեպտեմբեր 28

Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.

Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.

Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.

Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.

Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.

Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.

Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.

Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.

Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.

Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.

Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.

Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.

Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.

Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում