Հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է․ Ալեքսանդր Մակեդոնացի
Վերացրե՛ք պաշարումը, և շարժվենք առաջ, հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է․ Ալեքսանդր Մակեդոնացի
Ժողովրդական պատմությունը պատմում է, որ Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները շատ զարմացան, երբ տեսան, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ:
- Բերդի պաշտպանները երևի անձնատուր են լինում,- զեկուցեցին Մակեդոնացուն,- նրանք լավաշ են կախել աշտարակից:
Ալեքսանդր Մակեդոնացին խելացի մարդ էր, նա անմիջապես հասկացավ հայերի մտադրությունը:
- Վերացրե՛ք պաշարումը, և շարժվենք առաջ,- կարգադրեց նա,- երևում է՝ հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է:
Կարծիքներ