Կիպրոսում 6 տարեկան և դրանից բարձր երեխաներին կպարտադրեն պաշտպանիչ դիմակ կրել
Նոյեմբերի 29-ից Կիպրոսում պաշտպանիչ դիմակների կրումը պարտադիր կդառնա 6 տարեկան և բարձր երեխաների համար: Սա կլինի այն միջոցառումներից մեկը, որը կոչված է կանխելու կորոնավիրուսի ակտիվ տարածումը և համավարակային ցուցանիշների սրումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նոյեմբերի 29-ից դիմակ օգտագործելու տարիքային շեմը կիջեցվի մինչև 6 տարեկան բոլոր ոլորտներում, որտեղ պարտադիր է պաշտպանիչ դիմակի օգտագործումը»,- կառավարության նիստի ավարտին ասել է առողջապահության նախարարը։
Այս պահին դիմակ կրելը պարտադիր պայման է, որը վերաբերում է 12 և բարձր տարիքի բոլոր մարդկանց։ Որոշվել է նաև, որ նոյեմբերի 29-ից տարրական դասարանների բոլոր աշակերտները մինչև այս տարվա վերջ կանցնեն ամենշաբաթյա արագ թեստեր՝ կորոնավիրուսի հակագեների հայտնաբերման համար։
Կարծիքներ