Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում
Ադրբեջանի վերջին հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու նպատակով ԵՄ-ի կողմից կազմակերպված բանակցությունները տեղի կունենան այս ամիս․ երեկ՝ հինգշաբթի օրը, AFP-ին ասել է ԵՄ նախագահ Շառլ Միշելը․
«Նպատակն է՝ հանդիպումը կազմակերպել մինչև հոկտեմբերի վերջ, և մենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, միասին կընտրենք օրը», - Գրանադայի գագաթնաժողովի շրջանակներում ասել է Միշելը։
«Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը, և այդ պատճառով ես երկու առաջնորդներին՝ վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, մինչև հոկտեմբերի վերջ կհրավիրեմ Բրյուսել՝ հանդիպման», - հայտարարել է Միշելը։
Կարծիքներ