Գագիկ Շամշյանը ստում է. «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն նման լուսանկար չի փոխանցվել

Գագիկ Շամշյանը ստում է. «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն նման լուսանկար չի փոխանցվել

Հունվարի 25-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «LiveTalks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման շրջանակներում վերհիշել է երկար տարիների վաղեմության մի միջադեպ՝ կապված Սերժ Սարգսյանի եղբոր՝ Աաշիկ Սարգսյանի հետ:

«Մելիք Ադամյան փողոցի վրա ժողովուրրդը ակցիա էր անում, որ ռուսաց լեզուն ուզում էին սարքեին ինչ-որ մի բան, նիստերը Մելիք Ադամյանում էին տեղի ունենում, Ազգային ժողովում վերանորոգում էր։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ախպերը եկավ թիկնապահներով, ժողովուրդը սկսեց գոռալ՝ «Սաշիկ, պի, բի~պ, պազիկ, պի, բի~պ», Սաշիկը շուռ եկավ՝ ձեր տիրոջ մերը քրֆեց ու մատ ցույց տվեց, նկարողներ կային, չնկարեցին, ես նկարեցի լավ էլ ու այդ նկարները տվեցի «4-րդ իշխանություն», «Առավոտ», «168», «Հայկական ժամանակ»: Այն ժամանակ էլի բան էր, որ թերթի առաջին էջում տպում էին։ Ամենաընթերցվող թերթերն էին, ոգևորվել էի, ասում էի՝ վաղը առաջին էջում իմ նկարներն ա լինելու, Սաշիկը ձեռքով տենց արած, Նիկոլի թերթը չտպեց, մշմշ առավ երևի չտպեց, չոտկի եմ ասում»,- ասել է նա:

Գագիկ Շամշյանի պնդումը, թե «Հայկական ժամանակ»-ը հրաժարվել է հրապարակել տվյալ կադրը, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախ, Շամշյանը կոնկրետ նման լուսանկար ՀԺ-ի խմբագրություն չի փոխանցել, իսկ տվյալ օրվա հետ կապված ՀԺ-ն կատարել է անդրադարձ՝ դեպքի բոլոր մանրամասնություններով, որը հրապարակվել է թե՛ օրաթերթում, թե՛ էլեկտրոնային կայքում:

«Սերժ Սարգսյանի եղբորը՝ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, հավաքվածները դիմավորեցին «պազիկ, պի, բի~պ» վանկարկումներով: Սարգսյանը քթի տակ հայհոյելով, 3 մատի կոմբինացիա ցույց տվեց»: Սա հատված է «Հայկական Ժամանակ»-ի 2010 թվականի հունիսի 11-ին տպագրված համարից, և Շամշյանի մատնանշած լուսանկարի առկայության պարագայում բնականաբար այն կկցվեր հրապարակմանը։

Բացի դա, «Հայկական ժամանակ»-ը երեք չի խուսափել անդրադառնալ ո՛չ Սաշիկ Սարգսյանին և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի անդամների գործողություններին և դրսևորմանը: Լրատվամիջոցում բազմաթիվ հրապարակումների կարելի է հանդիպել վերջիններիս վերաբերյալ:

Անտարամաբանական են նաև այն ենթադրությունները, թե «Հայկական ժամանակ»-ը կարող էր որևէ կաշկանդվածություն ունենալ Սաշիկ Սարգսյանին անդրադառնալուց։ Որպես այն ժամանակների առաջատար ըննդիմադիր լրատվամիջոց՝ «Հայկակական Ժամանակ»-ում այդ օրերին տպագրվել են Սաշիկ Սարգսյանին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ, դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև, իսկ թերթի ու կայքի արխիվում կարելի է գտնել Սաշիկ Սարգսյանին վերաբերող անհամար հրապարակումներ։

Սաշիկ + Պզո

Հիլարին, Պզոն, Սաշիկը, Սերժիկը…

Սաշիկաբարո

Սաշիկն ու Աղվանը գնացել են Ամերիկա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում