Իռլանդիայում Սուրբ Ծննդյան տոներին ուկրաինացի փախստականներին տեղավորել են վրաններում

Իռլանդիայում Սուրբ Ծննդյան տոներին ուկրաինացի փախստականներին տեղավորել են վրաններում

Ուկրաինայից որոշ փախստականների, որոնք գտնվում են Իռլանդիայում, Սուրբծննդյան տոներին, չնայած ցուրտ եղանակին, տեղավորել են վրաններում։ «Արմենպրես»-ի հաղորմամբ՝այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Newstalk ռադիոկայանին։

Ռադիոկայանի մեկնաբան Ջեյմս Ուիլսոնը հայտնել է, որ փախստականներից մի քանիսին տեղավորել են դպրոցների շենքերում, իսկ մյուսներին ՝ փողոցում ՝ վրաններում։ Նրա խոսքով ՝ 88 ուկրաինացիներ նման պայմաններում ապրում են Նոկալիշին բնակավայրում (Քլեր շրջան) ։

«Մտահոգություններ կան այն մասին, թե ինչպես են նրանք դիմանալու ձմռանը», - ասել է նա:

Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Քաթալ Քրոուն խոստովանել է, որ այդ վրանները հարմար չեն մարդկանց ցածր ջերմաստիճանում տեղավորելու համար:

«Դրանք չեն դիմանում ձյանը, սառնամանիքին, ինչը մեզ մոտ նկատվել էր դեկտեմբերի սկզբին ։ Դա ոչ պիտանի «բնակարան» է», - հավելել է պատգամավորը։

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայից Իռլանդիա է ժամանել ավելի քան 60 հազար փախստական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում