Ախալքալաքոււմ 19-ամյա զինծառայող է մահացել
Փոկա գյուղից 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է Ախալցխայում կատարված ստամոքսի վիրահատությունից մեկ օր անց։ Փոկա գյուղի բնակիչները Ախալցխայում հավաքվել են Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիմաց։
19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում, հայտնում է Jnews.ge-ն։
Նոյեմբերի 11-ին Ախալցխայի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել, որի մասին ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։
Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն կլինիկան հիվանդից պահանջել է հաջորդ օրը վերադառնալ։ Իսկ այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, զանգահարել են ընտանիքին և հայտնել, որ զինծառայողը մահացել է։
Հարազատները և համագյուղացիները պարզաբանում են պահանջում։
Պաշտպանության նախարարության հատուկ քննչական բաժնի ղեկավար Ամիրան Նոզաձեն հայտնել է, որ Սարգիս Սահակյանի մահվան պատճառները կպարզի հետաքննությունը։
Դին արդեն հետազոտվել է։ Փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ մարմնի վրա ֆիզիկական վնասի հետքեր չկան, իսկ մահվան պատճառը հայտնի կդառնա միայն մեկ ամիս անց։
Նինոծմինդայում մոբիլիզացված են մեծ թվով ոստիկաններ։
Կարծիքներ