ԱՄՆ զինվորականները ներկայումս չեն մարզում ուկրաինացի գործընկերներին
ԱՄՆ զինվորականները ներկայումս չեն զբաղվում ուկրաինացի զինվորականների վերապատրաստմամբ և չեն գտնվում Ուկրաինայի տարածքում։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ներկայումս ամերիկյան զորքերը չեն վարժեցնում ուկրաինացիներին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները գտնվում են ՆԱՏՕ-ի երկրների տարածքում՝ օգնելով ապահովել նրանց անվտանգությունը։ Բացի այդ, ինչպես նշել է Բայդենի օգնականը, ամերիկյան կողմը «առանցքային դեր է խաղում» Կիևին ռազմական օգնություն տրամադրելու առումով։
Կարծիքներ