Սակագնային քվոտա կկիրառվի ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ

Սակագնային քվոտա կկիրառվի ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ

ՀՀ կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող շաքարի, թռչնամսի, առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:


Մասնավորապես, ՀՀ տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ մինչև 2022 թ․օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումը, որը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար, ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ 60.0 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի ռեժիմ ունեցող երկրներից ծագող և ներմուծվող սպիտակ շաքարի (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):

ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է ՀՀ տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող թռչնամսի վրա։ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի ներմուծումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):

ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա:

Նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է ՀՀ տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման հավելվածներում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Նշված ապրանքների օգտագործումը թույլատրվում է բացառապես ՀՀ տարածքում մսամթերքի արտադրության համար (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):

2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշմաբ երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 400 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում (Լիցենզիայի ձևերը՝ որոշման  հավելվածներում):

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսում է լիցենզիայի տրամադրման մասով հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։  Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ (+374 11) 597 229, (+374 11) 597 153 հեռախոսահամարներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում