Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլ»-ի կեղծ տոմսեր. հայտարարություն

Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլ»-ի կեղծ տոմսեր. հայտարարություն

«Մանկական Եվրատեսիլ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ շրջանառվում են կեղծ տոմսեր:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի ժյուրիի շոուի և մրցույթի համար վավեր են բացառապես tomsarkgh.am-ի և Telcell ընկերության միջոցով ձեռք բերված տոմսերը։

Զգուշացնում ենք, որ շրջանառվում են կեղծ տոմսեր:

Եղեք զգոն և այլ անձանցից կամ ընկերություններից տոմսեր ձեռք մի բերեք։ Կեղծ տոմսերով մուտքը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր չի թույլատրվելու»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում