ԱԻՆ-ում 9 ահազանգ է ստացվել` քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Մայիսի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ