Պոլսո հայոց պատրիարքարանը լիբանանահայությանն աջակցելու կոչ է արել
Բեյրութի ավերիչ պայթյունից հետո Պոլսի հայոց պատրիարքարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հնարավորությունների ներածի չափով օգնություն հավաքել լիբանանահայ համայնքին աջակցելու համար։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ պատրիարք Սահակ սրբազանն աղետի հենց առաջին օրվանից մշտական կապի մեջ է Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ի հետ և հետաքրքրվում է հայ համայնքի կարիքներով։
«Այս օրերին մեր համայնքի մարդկային պարտքն է՝ միանալ համաշխարհային մարդասիրական նախաձեռնություններին և աջակցել օգնության կարիք ունեցող մեր լիբանանցի եղբայրներին։ Պատրիարքարանի հոգևորականները առաջին քայլն արդեն արել են այս կոչի շրջանակներում՝ նվիրաբերելով 7․000.00 ԱՄՆ դոլար», – ասված է պատրիարքարանի քարտուղարության հրապարակած հայտարարության մեջ։
Կարծիքներ