Լուկաշենկոն նշել է բնավորության այն գիծը, որը նրան դուր չի գալիս Պուտինի մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր չի գալիս իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի կասկածամտությունը:
«Ինձ դուր չի գալիս նրա բնավորության գլխավոր գիծը, բայց քաղաքական գործչի համար դա՝ գերազանց է: Նա ոչ ոքի չի վստահում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ իրեն պակասում է բնավորության այդ գիծը:
Կարծիքներ