Շնորհակալ եմ քաղաքապետ Բասին ինձ միանալու և Բայդենին դիմելու համար. Փոլ Կրեկորյան

Շնորհակալ եմ քաղաքապետ Բասին ինձ միանալու և Բայդենին դիմելու համար. Փոլ Կրեկորյան

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ, հայազգի Փոլ Կրեկորյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին՝ միասնաբար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին դիմելու համար:

Նրանք դիմել են, որպեսզի Վաշինգտոնի միջնորդությամբ վերացվի Լաչինի միջանցքի շրջափակումը։

Կրեկորյանը, անդրադառնալով նամակին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով.

«Շնորհակալ եմ քաղաքապետ Բասին ինձ միանալու համար՝ նախագահ Բայդենին հայտնելու ԱՄՆ ղեկավարության միջնորդությամբ շրջափակումը վերացնելու և Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտության մասին»:

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում