Թրամփը հայտարարել է, որ կարող է կասեցնել ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին հրամաններ ստորագրել, որոնցով կկասեցվի ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նա հայտնել է, որ եթե դեմոկրատները շարունակեն իրենց շահերից ելնելով հետաձգել այս կենսական կարևորության օգնության տրամադրումը, ապա ինքը կդիմի իր նախագահական լիազորություններին, որպեսզի ամերիկացիները ստանան այն։
Նա ևս մեկ անգամ պարզաբանել է, որ խոսքը բիզնեսին աջակցելու նպատակով մինչև տարեվերջ երկրում աշխատավարձային հարկի հավաքագրման դադարեցման մասին է: Թրամփը նշել է, որ հետագայում կարող է երկարաձգել այդ միջոցը:
Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ մտադիր է ավելացնել գործազրկության վճարները, նպաստներ տրամադրել ուսանողական վարկերը վճարելու համար, ինչպես նաև սահմանափակել այն քաղաքացիների վտարումը, որոնք չեն կարող վճարել բնակարանների դիմաց:
Կարծիքներ