Ախալքալաqում անկարգությունների հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Ախալքալակում օգոստոսի 8-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունների հետանքով տուժածներն ու վիրավորները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ մանրամասնելով, որ բուժհաստատություն դիմել էր մեկ վիրավոր և երկու տուժած։ Նրանք ունեցել են թեթև վնասվածքներ։
Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը տեղեկացրել է, որ սպանված երիտասարդը հիվանդանոց է բերվել արդեն մահացած վիճակում։
Երեկ ՆԳ փոխնախարարը հայտարարել էր, որ իրավիճակը քաղաքում կայուն է, այստեղ բերվել են ոստիկանության մեծ ուժեր՝ վերահսկելու հասարակական կարգն ու ապահովելու անվտանգությունը։ Իրականացվում է ինտենսիվ քննություն։ Կա ձերբակալված։
Կարծիքներ