Քիրբի. Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չկա
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ի եթերում ասել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով Վաշինգտոնը Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չի տեսնում։ Այս մասին հայտնում է gazeta կայքը:
«Ոչ մի պատճառ չկա, որ սա լարվածությունը սաստկանա կամ դառնա ինչ-որ ճգնաժամ»,- ասել է նա։
Քիրբին ասել է, որ չինացիները չպետք է չափից ավելի արձագանքեն Փելոսիի Թայվան կատարած այցին: Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Թայվան կատարած այցի ընթացքում խոսնակի անվտանգությունն ապահովելու համար։
Կարծիքներ