Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են ոսկե մատանի, կես միլիոն դրամ ու հեռախոս հափշտակողին
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հուլիսի լույս 4-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկը մտած, տանտիրուհուն ծեծած, ոսկե մատանի, կես միլիոն դրամ, բջջային հեռախոս հափշտակած ու փախած անձին:Տուժողը ոստիկանություն էր դիմել դեպքից մոտ 12 ժամ անց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Ջիվանու փողոց մեկնած քրեական հետախույզները անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել:
«Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Նորակերտ գյուղի 34-ամյա մի բնակիչ:
Հուլիսի 31-ի երեկոյան Մալաթիայի համայնքային ոստիկանները նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ներկայացրին տարածքային քննչական մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Կարծիքներ