«Երեւան» ջոկատը վերադարձել է Արցախից
Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձել է Արցախից։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հիշեցրել է, որ ջոկատը Երեւանից մեկնել էր նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցել նոյեմբերի 7-ից։
«Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։ Տոկունություն եւ համբերություն մեզ բոլորիս»,-նշել է Մարությանը:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուսաստանյան խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուսաստանյան զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:
Կարծիքներ