Ուջան գյուղում այրվել է մոտ 23 հա խոտածածկ տարածք

Ուջան գյուղում այրվել է մոտ 23 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 3-ին, ժամը 05:43-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07:20-ին, մարել` 07:48-ին: Այրվել է մոտ 23 հա խոտածածկ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում