Երևանում ընթանում է վարժանք՝ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում

Երևանում ընթանում է վարժանք՝ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում

Մայիսի 20-24-ը Երևանում ընթանում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով աշխատանքների համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների համատեղ սեղանային վարժանքը:

Այս մասին հայտնել են ՀՀ անվտանգության խորհրդից։

Վարժանքն անց է կացվում Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ և Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ:

Վարժանքը միտված է դիտարկելու և ամրապնդելու ՔԿՃՄ վտանգների տարածման, ԶՈԶ զսպման, հայտնաբերման և արգելման առկա կարողություններն ու արձագանքման միջոցառումները: Այս ամենը թույլ կտա գնահատել պատրաստվածության և արձագանքման առկա իրավիճակը, վեր հանել բացերը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցության տեսանկյունից, ինչպես նաև կարող է ազգային արձագանքման պլանի ստեղծման հիմք հանդիսանալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում