62 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգը չի լինի. հայտնի է նոր գույնն ու փոփոխության պատճառը
«Օսկար» մրցանակաբաշխությունը 1961 թվականից ի վեր առաջին անգամ չի մեկնարկելու կարմիր գորգով։
Ինչպես նշում է The New York Times-ը, այս տարվա «Օսկար»-ի կարմիր գորգը ստեղծվել է երեք ամբողջ շաբաթ և ևս մեկ շաբաթ տևել է՝ մինչև այն հասցվել է Լոս Անջելես։ Գորգի մակերեսն ավելի քան 4 հազար քառակուսի մետր է։ Սակայն հետաքրքիր փաստերն այսքանով չեն ավարտվում՝ պարզվում է, որ գորգը այս տարի կարմիր չի լինելու, այլ ներկվելու է շանպայնի գույնով: Թե կոնկրետ ինչով է պայմանավորված փոփոխությունը, հայտնի չէ։
Այնուամենայնիվ, կան մի քանի վարկածներ. «Օսկար»-ի կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են, որ մայրամուտին ճանապարհը ծովափ հիշեցնի։ Բացի այդ, ընտրության ժամանակ առաջնահերթություն էր բաց գույնը, որը կզուգորդվեր գորգի վերևում տեղադրված նարնջագույն ծածկով՝ այցելուներին անսպասելի եղանակային պայմաններից պաշտպանելու համար: Ծածկն իր հերթին պետք է ասոցիացիաներ առաջացնի մայրամուտի հետ:
Այս տարվա արարողության հաղորդավար Ջիմի Քիմելը հինգշաբթի բացման ժամանակ կատակել է, որ գույնի փոփոխությունն առաջացել է այն բանից, որ Ուիլ Սմիթը ապտակել է Քրիս Ռոքին անցյալ տարվա արարողության ժամանակ, այդ պահից որոշել են, որ արյուն հիշեցնող գույնը ավարտել է իր առաքելությունը:
Կարծիքներ