Մարտի 21-ին Երկրի կողքով կանցնի այս տարվա ամենամեծ երկնաքարը

Մարտի 21-ին Երկրի կողքով կանցնի այս տարվա ամենամեծ երկնաքարը

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) պաշտոնական կայքը հայտնում է, որ մարտի 21-ին՝ Երևանի ժամանակով 20:03-ին Երկիր մոլորակին կմոտենա 2001 FO32 երկնաքարը: Տիեզերական օբյեկտը, որը 2021 թվականի ընթացքում Երկրին մոտեցող ամենամեծ երկնաքարն է, կթռչի մոլորակից մոտ 2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: 

Նշվում է՝ 2001 թվականի մարտին հայտնաբերված մերձմոլորակային այս երկնաքարը պատկանում է Apollo 2001 FO32 խմբին: Դրա տրամագիծը մոտ 914 մետր է: Երկրին մոտենալուն պես այն կշարժվի անսովոր բարձր արագությամբ՝ շուրջ 124 000 կմ/ժ: 

Տիեզերական օբյեկտի անսովոր արագության պատճառը պայմանավորված է դրա շեշտակի թեքված և ձգված ուղեծրով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում