Չինաստանը նոր հրթիռակիր է արձակել տիեզերք
Չինաստանի Հայնան նահանգում գտնվող Վենչան տիեզերակայանից մարտի 12-ին հրթիռակրի արձակում է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, այսօր տիեզերք է արձակվել «Չանչժեն-7A Y2» («Մեծ արշավանք-7A Y2») հրթիռակիրը:
Հրթիռակիրը պետք է ուղեծիր հասցնի փորձարարական արբանյակը, որն օգտագործվելու է ուղեծրում նոր տեխնոլոգիաների փորձարկումներ, այդ թվում՝ տիեզերական միջավայրի վերահսկողություն իրականացնելու համար:
«Չանչժեն-7A Y2» հրթիռակիրը «Չանչժեն-7» հրթիռի արդիականացված տարբերակն է: Այն պատկանում է Չինաստանում կառուցված և մշակված միջին չափսի բարձր ուղեծրային հրթիռների նոր սերնդին:
Կարծիքներ