Բլինկենը հայտարարել է Իսրայելի դեմ ցանկացած հնարավոր ագրեսիայի կանխման ԱՄՆ մտադրությունների մասին
Միացյալ Նահանգները մտադիր է ակտիվորեն փորձել զսպել Իսրայելի դեմ ցանկացած հնարավոր ագրեսիա՝ կապված Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի հետ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Մերիլենդի Էնդրյուս ռազմաբազայում՝ Իսրայել այցի մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ, Բլինկենը հիշեցրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի մեկ հարվածային խումբ արդեն գտնվում է Միջերկրական ծովում՝ հստակ ցույց տալու Վաշինգտոնի մտադրությունը «զսպելու որևէ մեկին, ով մտածում է Իսրայելի դեմ հետագա ագրեսիայի մասին»:
Բացի այդ, Բլինկենը հաստատել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է շտապ ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին և մտադիր չէ դրանով կանգ առնել։
Կարծիքներ