Դարձ ի շրջանս յուր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Դարձ ի շրջանս յուր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ արդեն ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո՝ հունիսի 16-ին, Ժնեւում Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներից հետո Անկարան ինչ-որ չափով ստիպված է լինելու թուլացնել «ճոճանակի» թափը։ Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը առիթ էր դարձել, որ Թուրքիան արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանում անվտանգային միջավայրի կառուցման հարցում հայացքն ուղղեր դեպի Ռուսաստան։ Սակայն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ պաշտոնական Անկարան իր պատրաստակամությունն է հայտնել վերացնելու ռուսական «C-400» զենիթահրթիռային համակարգերի գնման, մասնավորապես, դրանց մատակարարման խնդրի տեխնիկական կողմի հետ կապված հյուսիսատլանտյան դաշնակիցների մտահոգությունները։

Համաշխարհային խաղի մասնակիցները լավ են գիտակցում, որ խաղադրույքը չափազանց մեծ է եւ որոշիչ է լինելու տարածաշրջանային ու գլոբալ իմաստով։ Բացարձակ հաղթող կամ պարտվող չի կարող լինել նրանց շրջանում, հակառակ դեպքում՝ գինը ռազմական բախումն է, որտեղ կրկին տուժելու են առաջին հերթին ավելի փոքր խաղացողներն ու պարզապես միջազգային հարաբերություններում օբյեկտ հանդիսացող երկրները։ Հետեւաբար, եթե անգամ կողմերը պատրաստ են գոյություն ունեցող ստատուս քվոյի որոշակի փոփոխությունների, ապա միայն նոր իրողություններում նույնպես ուժերի հավասարակշռությունը պահելու միջոցով»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում