«Ստրանջայի» մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Բուլղարիայի միջազգային մրցաշարում:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակ են տոնել ¼ եզրափակիչում և դուրս գալով կիսաերզափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26-ին: Այսօր կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը, Գուրգեն Հովհաննիսյանն ու Անի Հովսեփյանը:
Կարծիքներ