Չարենցավանում բնակարաններից մեկում պայթյուն է որոտացել

Հայաստանի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեպքի մասին ահազանգ է ստացել հունվարի 15-ին, ժամը 10։01-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Կարծիքներ