Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին

Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ։

Նշվում է, որ վերջին ծանուցման հրապարակումից ի վեր այս անգամ նախազգուշացումը մեղմացում է պարունակում։ 

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.

- Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք

- Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք

- Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ

- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ
 

«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», - ասված է հաղորդագրության մեջ։ 
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում