ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39 տոկոսով․ Փաշինյան
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։
Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրների շարքում պետք է դիտարկել արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Կարծիքներ