Արմավիրում քաղաքակիրթ եղանակով կլուծվի թափառող շների հարցը. Դավիթ Խուդաթյան

Արմավիրում քաղաքակիրթ եղանակով  կլուծվի թափառող շների հարցը. Դավիթ Խուդաթյան

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի համաքաղաքացիներ ահա և երկար սպասված նորությունը. Արմավիրի քաղաքապետարանի և կենդանիների պատվաստմամբ և ստերջացմամբ զբաղվող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով քաղաքակիրթ եղանակով քաղաքում կլուծվի թափառող շների հարցը:

Աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին, գործընթացը կկրի շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում