Թբիլիսիում կորոնավիրուսից հղի է մահացել
Թբիլիսիի Բոկերիայի անվան բժշկական կենտրոնում կորոնավիրուսից 34-ամյա հղի կին է մահացել:
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Հղիության 7-րդ ամսում գտնվող կինը մոտ 2 շաբաթ առաջ էր հոսպիտալացվել` բարձր ջերմությամբ: Ավելի ուշ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կնոջ վիճակը գնահատվել է ծանր, արհեստական ծննդաբերություն է արվել, նորածինը մի քանի օր անց մահացել է, ծննդկանին ևս փրկել չի հաջողվել:
Կլինիկայից մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի արվել: Վրաստանում կորոնավիրուսը 4245 մարդու մահվան պատճառ է դարձել, մինչ այս պահը հղիի` կորոնավիրուսի հետևանքով մահվան մասին չի նշվել:
Կարծիքներ