Ըմբիշները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճերի հավաքականները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ապրիլի 4-17-ը «Օլիմպավանում» հավաք են անցկացնում ազատ ոճայինները, իսկ ապրիլի 7-21-ը՝ նույն վայրում իրենց հավաքը կանցկացնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ևս մեկ հնարավորություն ունեն Բուլղարիայում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Այն նախատեսված է մայիս ամսին:
Մինչ այս ըմբշամարտից Տոկիոյի 32-րդ ամառային ՕԽ-ի մասնակցության իրավունք են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը:
Կարծիքներ