Անգլիայում անօդաչու թռչող սարքը ֆիքսել է սարյակների տպավորիչ թռիչքը հսկայական երամով

Անգլիայում անօդաչու թռչող սարքը ֆիքսել է սարյակների տպավորիչ թռիչքը հսկայական երամով

Անօդաչու թռչող սարքը պատկերել է հազարավոր սարյակներից կազմված երամի գեղեցիկ թռիչքն անգլիական Նորֆոլկ կոմսության երկնքում:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, թռչունները տարբեր պատկերներ էին «նկարում» օդում՝ ցուցադրելով իրենց «պարային հմտությունները»:

Փորձագետների կարծիքով՝ թռչունները նման խոշոր երամներ են ստեղծում որպես պաշտպանական միջոց՝ շփոթեցնելու համար գիշատիչներին, ինչպես նաև միմյանց ջերմություն փոխանցելու և կերակրի հնարավոր աղբյուրների մասին տեղեկություն հայտնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում