Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը կայցելի Մոսկվա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Դեսպանությունից հայտնել են, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և միջազգային օրակարգը։
Կարծիքներ