Իրանում հերքել են տեղեկությունը, թե Ռոնալդուին 99 մտրակի հարված է սպառնում
Իսպանիայում Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտրակի 99 հարվածի կդատապարտվի իրանցի նկարչուհի Ֆաթիմա Համամիին, որը հաշմանդամություն ունեցող անձ է, գրկելու և համբուրելու համար։ Գրում է Armsport.am-ը։
«Մենք կտրականապես հերքում ենք Իրանում միջազգային որևէ մարզիկի նկատմամբ ցանկացած դատական որոշում: Մտահոգիչ է, որ նման անհիմն լուրերի հրապարակումը կարող է ստվերել մարդկության դեմ հանցագործությունները և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունները։
Կարծիքներ