Պուտինն ու Ալիևը բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրել․ հայտնի է, թե որ ոլորտների հետ կապ ունեն դրանք
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի ընթացքում Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են վեց փաստաթուղթ՝ երեք համաձայնագիր և երեք հուշագիր, ընդունել համատեղ հայտարարություն։
Համատեղ հայտարարությունից բացի, ստորագրվել են նաև միջկառավարական համաձայնագրեր՝ սննդամթերքի անվտանգության, կարանտինի և բույսերի պաշտպանության ոլորտում համագործակցության, առողջապահության, բժշկական կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին։
Ստորագրվել են նաև փոխըմբռնման հուշագրեր՝ աշխատանքի տեսչական հարցերի, կլիմայի փոփոխության, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի և Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության միջև։
Կարծիքներ