Երևանի քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների
«Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրոլեյբուսի վարորդների՝ արդեն շահագործվող, ինչպես նաև առաջիկայում սպասվող նոր տրոլեյբուսները վարելու համար։
«T» կարգի վարորդական իրավունք ստանալու համար ընկերությունը կազմակերպում է մասնագիտական ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կվարձատրվեն՝ համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի։
«Մանրամասների համար դիմել «Երևանի էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ը՝ ք. Երևան, Բագրատունյաց 44 կամ զանգահարել 011514992 հեռախոսահամարով»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ