Նախկին ԳՇ պետը, որ հիմա Օհանյանի թիմում է, թող կանգնի ասի ով է Շուշին հանձնելու հրամանը տվել, ինչու է հանձնել. Փաշինյան
Իրենք որ ասել են Արցախը Հայաստան է, դա սխալ չի եղել, բայց որ ես եմ ասել Արցախւ Հայաստան է՝ սխալ է: Այս մասին Օձունում խոսեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու նադրադարձավ նաև Շուշիին:
«Իրենք 2018 թվականի մայիսից իմ մասին ասում են եկել է հողերը հաստատ տա: Ինչու են ասում: Որովհետև իրենք բերել, հասցրել են էդ եզրին, որ հողերը պետք է տաս, որ ամբողջ աշխարհը Հայաստանին ասում է վերջ, էլ կարգավիճակ-մարգավիճակ թարգեք, չի լինում, պետք է հողերը տաս:
Եվ մենք սրա դեմ հուսահատ պայքարել ենք, որովհետև հասկացել ենք, որ էն եզրը չի երևում, որը պետք է տանք ու էս ամեն ինչը կանգնի:
Էսօր Հայաստանի բոլոր նախորդ նախագահներն ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջրանի ճակատագրին: Եթե մեղավոր եմ դատեք ինձ, գնդակահարեք: Ես էդ գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ: Բայց ես համարում եմ, որ արել եմ ամեն հնարավորը:
Շատ-շատերը, այդ թվում Հայաստանի ներսից իրենցից կախված ամեն ինչ արել են, որ հայկական կողմն էս պատերազմը չկարողանա հաղթել:
Բա էդ մարդիկ որ զանգում էին գեներալներին, ասում էին հետ եկեք, մի ենթարկվեք դրանց, եկեք Երևանում կռիվ արեք, էն ժամանակ, երբ Արցախի նախագահն էր, ասում էր Շուշիին մոտեցել են, եկեք Շուշին պաշտպանեք, էդ ժամանակ արձագանքող չեղավ, հետո դրանից ընդամենը 1.5 օր հետո պարզվեց Կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ պատրաստ սպասում են Կառավարության շենքը գրոհելուն:
Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք: Էսօր էլ էն մեկն ասում է, ես կասկածներ ունեմ, որ դիտավորյալ Շուշին հանձնվեց: Բա իհարկե հանձնվել է, որովհետև դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեիք:
Բա ինչի էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Հիմա Շուշիում եղած և Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք, հարցրեք, ով է հանձնել Շուշին, ինչու է հանձնել:
Սեյրան Օհանյանը եղել է պատասխանատուներից մեկը: Հիմա նախկին ԳՇ պետը նրա թիմում է, թող կանգնի ասի ով է հրաման տվել, թող ասի: Այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ