Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար. Միխայիլ Պոդոլյակ

Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար. Միխայիլ Պոդոլյակ

Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՈՒՆԻԱՆ»-ը, այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միանշանակ դեմ է բանակցություններին, և ուկրաինական հասարակությունը հաստատակամ է, քանի որ մենք լիովին գիտակցում ենք ռիսկերը»,- ասել է նա:

Պոդոլյակի կարծիքով՝ Ռուսաստանը կօգտվի ցանկացած դադարից ՝ ուժերը վերականգնելու և ավելի մասշտաբային հարձակումներ սկսելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում